Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Պիպոն ազատ է արձակվել այսօր. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով: 

Դոն Պիպոն եւ եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել