Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է 2 շաբաթ առաջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2  շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի վրա»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ի՞նչ է հայտնաբերվել, կամ հայտնաբերվե՞լ է որևէ բան, որը կարող է լրացուցիչ քրեական գործի համար հիմք դառնալ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ես իրավունք չունեմ, այլապես կհայտնեի, թե ինչ են գտել, և այդ գտածն ինչ արժեք ունի»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ դիրքորոշում ունի իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին քաղաքական ուժերի ու գործիչների հայտարարությունների վերաբերյալ, կամ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարկում արված ելույթի մասին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ այդ հարցերը Քոչարյանի հետ չի քննարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել