Tert.am-ը գրում է.

Եկեք իմ դեմ հարուցված քրեական գործը չկապենք Ռուսաստանի հետ, ես չեմ ուզում՝ սա անձնավորված լինի, բայց ես մտահոգություն ունեմ, որ վարչապետը ասում է , որ ամբողջ աշխարհը պետք է ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: 

Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: «Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, և առանց այդ ստրատեգիական գործընկերության մեր պաշտպանության հարցը մեծ, շատ մեծ վտանգի տակ է: 

Կամ երեկվա կատարվածը՝ երկաթուղու հետ կապված, որը Ռուսաստանի երկաթուղուն կառավարման է տված: Ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական վիճակը , անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում մենք տեսնում ենք այլ կարգի քայլեր:

Այսպիսի հարցերով կատակ անել  չի կարելի, այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է, շատ ավելի զգույշ պետք է լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն»,-շեշտել է նա: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել