Panorama.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ  Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համասեռամոլների և ոստիկանների միջև տեղի ունեցած  միջադեպին՝ նշեց, որ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ չի տեսնում։

Հարցին՝ պատշա՞ճ էր ոստիկանության պաշտպանվածությունը, և նրանց կաշկանդող որևէ բան չկա՞ր, ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է պաշտպանել և իրեն, և ՀՀ քաղաքացիներին։ Դա չի նշանակում, որ եթե մեկ-երկու քաղաքացու նկատմամբ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, իսկ  նրանք օգտվելով առիթից մուտք են գործել ոստիկանության բաժին, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը թույլ է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել