«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել։ Հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերանայել մարզպետի  2018 թ.-ի օգոստոսի 7-ի որոշումը։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանն ազատվել է Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ Գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել