Armenpress.am-ը գրում է.
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նոր կուսակցություն է ստեղծում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 15-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին հայտնեցին կուսակցության նախաձեռնող խմբի անդամները: Քաղաքագետ Շիրինյանի խոսքով` նորաստեղծ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ) մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
«Եթե մենք խորհրդարան չանցանք, կնախապատրաստենք երկրորդ մշակութային, գաղափարական, քաղաքական հեղափոխություն»,- նշեց Շիրինյանը:
Կուսակցության խորհրդանիշը սպիտակ աղավնին է: Առաջին վեհաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/943907.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել