ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել պաշտոնից։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում ՀՀ-ն նոր դեսպան է նշանակել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- նշված է հրամանագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել