Օգոստոսի 14-ին, ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Շախմատի տան մոտակայքում քաղաքացին սայթաքել է և ընկել մոտ 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: 

Փրկարարները քաղաքացուն՝ Վ. Մ.-ին (ծնված 1946 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել