Tert.am-ը գրում է.

Գործընթացը  դեռևս շարունակական պրոցեսի մեջ է գտնվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին: Նա ասաց, որ Հայաստանը նպատակ ունենալով տարանջատել իրավական, հայկական գործընթացները ՀԱՊԿ-ից, ապահովել ՀԱՊԿ քարտուղարության անխափան գործունեությունը՝ Հայաստանը նախաձեռնել է համապատասխան գործընթացներ, որոնց մասին տեղյակ են պահել հանրությանը: «Մնացած հարցերը ՀԱՊԿ-ի տարբեր մակարդակներում քննարկումների ենթակա են, և արդյունքների վերաբերյալ հանրությունը տեղյակ կպահենք»,-ասաց նա և նշեց, որ մինչև գագաթնաժողովը, որ կլինի հոկտեմբերին, ձեռք բերված որոշումները կներկայացվեն ՀԱՊԿ հաստատմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել