ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և իրավիճակի լարման անթույլատրելիության հարցերին: 

Երկուստեք կարևորվել է պատմականորեն ձևավորված բարեկամության խորացման և տարբեր ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նոր իրողություններին, երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև բոլոր մակարդակներում փոխըմբռնման և վստահության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել