ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքայն իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին:

«ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն:

Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար»,-գրել է Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել