Aysor.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկենք, մեզ համար խնդրահարույց է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը», - ասել է Ն. Նազարբաևը:

Ինչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է.

«Կա լայն օրակարգ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների վերաբերյալ: Կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպես նրանք, որոնց մասին դուք նշեցիք»:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով` սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել