Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարիերան կարող է շարունակել «Միլանում», վստահեցնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Թուրինցիներն արգենտինացի ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր են առաջարկել:

Համաձայն այդ պայմանագրի, Իգուայինը մրցաշրջանի համար 4,5 մլն եվրո կստանա: «Յուվենտուսում» ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 7,5 մլն եվրո է կազմում:

Այդուհանդերձ, թուրինցիները պատրաստ են բաժանվել հարձակվողից, բայց ցանկանում են նրա վաճառքից 60 մլն եվրո ստանալ:

Իգուայինի համար առաջվա պես պայքարում է նաև «Չելսին», սակայն կապույտները ցանկանում են վաճառել իրենց հարձակվողներից մեկին` նախքան արգենտինացու գործարքը ձևակերպելը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ լոնդոնցիները «Յուվենտուսին» 90 մլն եվրո առաջարկել Իգուայինի տրանսֆերի և պաշտպան Դանիելե Ռուգանիի համար, սակայն թուրինցիները մերժել են նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել