Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ աշխատանքից ստացած տպավորությունների մասին.

«Սարին նախընտրում է այլ ոճ, այլ սխեմա, և մենք պետք է պարզապես հարմարվենք: Պետք է սովորենք: Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ 2 տարի խաղացել ենք 5-4-1, 3-5-2 դասավորություններով՝ կախված մրցակցից:

Մեծ տարբերություն կա, թե քանի պաշտպանով ես խաղում: Մեզ ժամանակ է հարկավոր 4 պաշտպանով խաղին և մարզչի պահանջներին հարմարվելու համար:

Մենք խելացի թոփ-ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կփորձեն հնարավորինս արագ հարմարվել: Ոչ բոլորն են սկսել մարզումները, ոմանք դեռ արձակուրդում են, սակայն մարզումները սկսած ֆուտբոլիստներն ակումբի երիտասարդների հետ այժմ լավ աշխատանք են կատարում»,- ասել է Ֆաբրեգասը լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել