Իրանցի գեներալ Գուլյամհոսեին Հեյբփարվարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Իրանի ղեկավարության հասցեին «հոգեբանական հնարքներ» է անվանել,- հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով՝ Թեհրանը կշարունակի ընդդիմանալ իր թշնամիներին:

«Մենք երբեք չենք հրաժարվի մեր հեղափոխական համոզմունքներից… մենք կընդդիմանանք թշնամիների ճնշմանը… Ամերիկան Իրանը ոչնչացնել է ցանկանում»,- նրան են մեջբերում իրանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «կտուժի», եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը «պատերազմների մայրը կդառնա»:

«Ամերիկան պետք է իմանա… Իրանի հետ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրն է»,- ասել է Ռոհանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել