Armsport.am-ը գրում է.

Իտալիայի դաշնային դատարանը «Պարմային» ուղղված՝ պայմանավորված խաղերի մասնակցելու մեղադրանքի առնչությամբ որոշում է կայացրել:

«Football Italia»-ն հաղորդում է, որ «Պարման» դուրս չի մնա Սերիա Ա-ից, սակայն 2018-19թթ. մրցաշրջանը կսկսի -5 միավորով: Բացի այդ, թիմի 36-ամյա հարձակվող Էմանուելե Կալայոն որակազրկվել է 2 տարով և պարտավորվել է 20 հազար եվրո տուգանք վճարել:

Նախորդ մրցաշրջանի ավարտին՝ «Սպեցիայի» հետ հանդիպումից առաջ Կալայոն մրցակցի կազմում հանդես եկող իր ընկերոջը կասկածելի հաղորդագրություններ է ուղարկել, որոնք էլ դարձել են հետաքննության առիթ: Այդ խաղում «Պարման» հաղթել է 2:0 հաշվով և Սերիա Ա-ում հանդես գալու իրավունք ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել