Tert.am-ը գրում է.
2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ի հետ զրույցում:

EADaily-ն զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ ՀՀ պաշտպանության ոլորտի խնդիրների, ավիացիան զարգացնելու ծրագրերի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին:

«Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նման գործընթացները դիտվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում:
Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշել է, որ որպես նախապայման՝ հենց ուժի չկիրառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես և ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել