Tert.am-ը գրում է.

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել, որից վերջինը՝ այսօր առավոտյան, հայտնում է ria.ru-ն: 

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևելյան Քերմանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժը, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ունեցել է 5.8 մագնիտուդ ուժգնություն:

Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություն չկա:

Աղբյուրը մանրամասնում է, որ միայն հուլիսի 22-ին 3 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Դրանցից ամենահզորը եղել է վերջինը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ: Այն տեղի է ունեցել Քերմանշահի նահանգում ու զգացվել է գրեթե ամբողջ տարածքում: 

Ստորգետնյա ցնցումների հետևանքով 287 բնակիչ վնասվածքներ է ստացել, 101 շինություն ամբողջովին փլուզվել է, ևս 850 շինություն՝ մասնակի վնասվել:

Հայտնի է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 փրկարարական խումբ:

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу iran earthquake 2018

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել