Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը պատրաստվում է ամառային հանգիստը վայելել Կիպրոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց, որ օգոստոսին ամուսնու` Գեորգի Կիմիչի և դստեր` Գաբիի հետ կմեկնեն ծովափնյա հանգստի, քանի որ ծովն ամառը վայելելու լավագույն տարբերակներից մեկն է։ Ընտանիքը պատրաստվում է այնտեղ անցկացնել 2 շաբաթ։

 

«Սիրում եմ ակտիվ ու պասիվ հանգստի միքսը։ Ինձ համար հանգստի լիարժեք տարբերակը ծովափ մեկնելն է, երբ կարողանում ես և՛ նոր երկիր տեսնել` նոր տպավորություններ, նոր գույներ բացահայտել, մտահորիզոնդ ընդլայնել, և՛ ծովափնյա հանգիստ ունենալ։ Որքան էլ հետաքրքիր է նոր երկիր բացահայտելը, դրանից հետո միշտ պասիվ հանգստի կարիք եմ ունենում։ Կատարյալ տարբերակ է, երբ կարողանում ես տեսարժան վայրերին զուգահեռ ծովային հանգիստ ունենալ։ Ես սիրում եմ ծով, արևայրուք, կարդալ, անջատվել ու լսել ծովի ձայնը»,– ասաց Լուիզան։

 

Դերասանուհին հայտնեց, որ երկրի ընտրությամբ, սովորաբար, ամուսինն է զբաղվում։ Իրեն և դստերը մնում է համաձայնել նրա ընտրության հետ կամ ոչ։ Լուիզայի խոսքով` այս հարցում հեշտությամբ են համաձայնության գալիս։

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել