Aysor.am-ը գրում է
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի
փաստաբանի միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավի դիմաց, Aysor.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ քննիչը չի առարկել ներկայացված միջնորդությանը: Այժմ Վաչագան Ղազարյանը դեռ անազատության մեջ է և միայն գրավի վճարումից հետո նա կարող է ազատ արձակվել:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: 
Ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել