168.am-ը գրում է.

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 20-ին մերժել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին առաջարկությունը: Վարչապետ Սինձո Աբեի գլխավորած նախարարների կաբինետին անվստահության քվե հայտնելու բանաձեւն ավելի վաղ ներկայացրել էին վեց ընդդիմադիր կուսակցություններ։

Բանաձեւը պատրաստած ընդդիմության գլխավոր փաստարկ է դարձել դժգոհությունն Աբեի գլխավորած կառավարության գործողություններից արդեն եկու տարի շարունակվող խոշոր սկանդալների լույսով: «(Սինձո) Աբեի վարչակազմն արժանի չէ վստահության, քանի որ նույնիսկ չի փորձում բացահայտել ճշմարտությունը «Մորիտոմո գակուենի» եւ «Կակե գակուենի» շուրջը ծագած սկանդալների մասին»,- մեջբերում է Kyodo գործակալությունն ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆուկույամա Տեցուրոյին:

Վերջին երկու տարում Աբեի կառավարությունը ներքաշվել է մի շարք սկանդալների մեջ, որոնցից գլխավորներն առնչություն ունեն ֆինանսների նախարարության հետ, որն ավելի վաղ խոստովանել է պետական հողի մի հատված էական իջեցված գնով «Մորիտոմո գակուեն» կազմակերպությանը վաճառելու փաստաթղթերի կեղծման մեջ, կազմակերպություն, որը կապված է նախարարների կաբինետի ղեկավարի կնոջ՝ Ակիե Աբեի հետ:

Դրանցից երկորդը կապված է «Կագե գակուեն» կազմակերպության կողմից նոր անասնաբուժական ուսումնարանի ստեղծման հետ, որի օգնության մեջ կասկածել են անձամբ վարչապետին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել