Armsport.am-ը գրում է.

Հայկական 4 թիմերից երկուսը՝ «Ալաշկերտը» և «Փյունիկը» շարունակում են պայքարը Եվրոպա լիգայի որակավորկման 2-րդ փուլում:

«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի 1-ին փուլում «Սելթիկին» ընդհանուր 0:6 հաշվով պարտությունից հետո ԵԼ-ի 2-րդ փուլում մրցելու է Չեռնոգորիայի «Սուտյեսկա» թիմի հետ:

«Սուտյեսկա» (Չեռնոգորիա) - «Ալաշկերտ» (Հայաստան). 1-ին հանդիպումը կայանալու է մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 26-ին:

Հայաստանի չեմպիոնը Երևանում մրցակցին հյուրընկալելու է օգոստոսի 2-ին:

«Փյունիկը» Եվրոպա լիագայի որակավորման 1-ին փուլում «Վարդարի» արգելքը հաղթահարելուց հետո մրցելու է ղազախական «Տոբոլի» հետ:

«Տոբոլ» (Ղազախստան) - «Փյունիկ» (Հայաստան). «Փյունիկը» նույնպես առջաին խաղում հյուրընկալվելու է: ժամկետները նույնն են՝ հուլիսի 26 և օգոստոսի 2:

Նշենք, որ որակավորման 3-րդ փուլի հարցում դեռևս հստակություն չկա, քանի որ 2-րդ փուլից հետո հաշվարկվելու են վարկանիշային միավորները, որոնք կուտակվել են վերջին 5 տարիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել