Tert.am-ը գրում է.

Առանց Արցախի ժողովի Արցախի հարցի լուծում չի լինելու: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի՝ բանակցային կողմ դառնալու հարցին:

«Բոլոր փաստաթղթերում արձանագրված է՝ խնդրի լուծման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրաված լինի,  բայց սա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չենք կարող խոսել, կարող են լինել քննարկումներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցությունն ինքնին ևս օգտակար է: «Վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ հարցը կարգավորվի, մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ կարգավորման մթնոլորտ ստեղծվի, բայց ասում ենք, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կողմից ռազմական հռետորիկան»,-ասաց նա և նշեց, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել