Aysor.am-ը գրում է.

Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք արձանագրենք, որ չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց` առավել ևս իրենց պարագայում չի կարող այդպիսի բան լինել:

«Մենք ցույց ենք տվել, որ մենք Հանրապետության հրապարակում մարդկանց ներգրավելով քաղաքական գործընթացների մեջ, կայացնում ենք ազգային որոշումներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել