Tert.amLife-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին, որի առաջին մանրամասները վստահել է  Tert.am Life–ին ու պատմել, որ տեսահոլովակում նկարահանվել է ամուսինը` Նորայրը։

«Հարբել եմ» կոչվող երգը երկիմաստ խորագիր ունի. Սիլվան նկատեց, որ այս դեպքում խոսքը թե՛ սիրուց, թե՛ գինուց արբելու մասին է։ Երգը գրել է Սիլվայի քույրը՝ Մանեն, գործիքավորումն արել է եղբայրը` Էդգարը, ինչպես երգչուհին նշեց, made in Հակոբյաններ:

«Պարային երգ է հարսանեկան թեմայով, սակայն տարբերվում է հարսանեկան մյուս երգերից, այդ թվում՝ իմ երգացանկի ստեղծագործություններից, որովհետև էթնիկ ոճի մեջ է»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ երգի առաջին ունկնդիրները ցանկություն են հայտնել երկրորդ, երրորդ, չորրրոդ անգամ լսել այն, ինչը ոգևորել է իրեն։ Սիլվան ենթադրում է, որ նոր կատարումը հիթային ու հիշվող է։

 

Տեսահոլովակը նկարահանել են Գյումրիում` Ձիթողցոնց տուն-թանգարանում։ «Շատ հետաքրքիր տեղ էր, որտեղ ժամանակին բնակվել են Գյումրու հարուստ մարդիկ, իսկ երկրաշարժից հետո այնտեղ ապաստան են գտել տունը կորցրած շատ ընտանիքներ։ Մենք ուզում էինք ստանալ հին ու նոր հարսանեկան իրականություն` համադրել մոդեռնն ու էթնիկը, այդ իսկ պատճառով նկարահանումն այնտեղ արեցինք։ Շատ ուրախ եմ, որ ռեժիսոր Արթուր Մանուկյանի շնորհիվ կարողացանք գտնել նման տեղ ու ստանալ այն, ինչ ուզում էինք։ Նայելիս Փարաջանովի շունչ ես  զգում»,– ասաց նա։

Տեսահոլովակում Սիլվան ներկայանում է հարսի կերպարով, փեսային մարմնավորում է ամուսինը` Նորայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել