Armsport.am-ը գրում է.

Այսօր կկայանան Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը:

Հայկական ակումբներից առաջինը պայքարի մեջ կմտնի «Գանձասար-Կապանը»: Աշոտ Բարսեղյանի ֆուտբոլիստները ժամը 19:00-ին
Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցեն «Լեխի» հետ: Առաջին խաղում լեհական ակումբը հաղթել է 2:0 հաշվով:

«Փյունիկը» Մակեդոնիայում կհույրընկալվի «Վարդարին»: Երևանում կայացած խաղում «Փյունիկը» հաղթել էր 1:0 հաշվով: Պատասխան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

«Բանանցն» էլ Բոսինայում կմրցի «Սարաևոյի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: Թիմերի միջև առաջին խաղում Արամ Ոսկանյանի ֆուտբոլիստները պարտվել էին 1:2 հաշվով:

Բուքմեյքերները չեն հավատում հայկական ակումբների հաղթանակին:

«Գանձասար-Կապան»՝ 5.90

Ոչ-ոքի՝ 3.90

«Լեխ»՝1.57

«Վարդար»՝ 1.44

Ոչ-ոքի՝ 4.00

«Փյունիկ»՝ 6.50

«Սարաևո»՝ 1.36

Ոչ-ոքի՝ 4.33

«Բանանց»՝ 6.50

Նշենք, որ «Գանձասար-Կապան»-«Լեխ» և «Սարաևո»-«Բանանց» հանդիպումները կցուցադրվեն «Շանթ» հեռուստատեսության եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել