Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին: Ավելին՝ նա պատրաստվում է հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, համոզել, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի հատվածն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, ինչպիսի՞ն է նախարարի դիրքորոշումն այդ առնչությամբ: «Հասարակության մի մասն, ուրեմն, պետք է ունենա նոր կրթության ու գիտության նախարար։ Որովհետև ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և առաջիկա 2-3 տարում հասարակության այդ հատվածին կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-նշեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել