Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը գովաբանել է ազգային ընտրանում թիմակից Կիլիան Մբապեին՝ նրան անվանելով այլմոլորակային.

«Ես ճանաչում եմ մի քանի այլմոլորակայինի, սակայն սա առաջին անգամն է, որ հանդիպում եմ այդքան երիտասարդ այլմոլորակայինի: Իմ տեսած այլմոլորակայինները հիմնականում 25-30 տարեկան են, սակայն աշխարհի առաջնության ժամանակ հանդիպեցի մեկին, ում 20-ամյակը դեռ չի լրացել:

Երբ խաղերից առաջ Կիլիանի հետ զրուցում եմ մարտավարության մասին և փորձում եմ ինչ-որ բան բացատրել, չեմ հասցնում խոսքս ավարտել՝ նա արդեն ամեն ինչ հասկացած է լինում»,- ասել է Վարանը «LEquipe»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 19-ամյա Կիլիան Մբապեն ճանաչվել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել