Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«BeIN Sports»-ը հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտադրություն ունի «Արսենալը»: Կոմանին իր թիմում ցանկանում է տեսնել «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է «Բավարիային» վճարել 44 միլիոն ֆունտ սթերլինգ (49.6 միլիոն եվրո):

Հավելենք, որ ֆրանսիացի վինգերը «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականի ամառ գործող պայմանագիր ունի: Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Կոմանը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել