Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: «Իհարկե դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի այդ միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերը հայաստանյան օրենսդրության հետ հարաբերություների հարցը պարզաբանել:  Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել