Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նոր օրինագիծ է քննարկելու, որպեսզի բացառի սեռական բռնությանը վերաբերող յուրաքանչյուր թյուրըմբռնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Նոր օրենքի համաձայն՝ առանց նախնական հստակ համաձայնության յուրաքանչյուր սեռական ակտ օրենքի կողմից կդիտարկվի որպես բռնաբարություն:

«Որպեսզի պարզ լինի, տիկնայք և պարոնայք. եթե որևէ մեկը ասում է «ոչ», ապա դա նշանակում է «ոչ», իսկ եթե որևէ մեկը չի ասում «այո», ապա դա նույնպես նշանակում է «ոչ»»,- ասել է երկրի վարչապետը:

Օրենքի ընդունման դեպքում՝ գործողության բռնաբարություն համարվելու համար դատախազները այլևս ստիպված չեն լինի ապացուցել բռնության փաստը կամ այն, որ զոհը անպաշտպան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել