Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիում» գիտեն, թե ով կարող է փոխարինել թիմի դարպասապահ Տիբո Կուրտուային:

Լրատվամիջոցները նշում են, որ Բելգիայի ընտրանու ֆուտբոլիստը մեկ ոտքով Մադրիդի «Ռեալում» է: Տրանսֆերի արժեքը կլինի 35 մլն եվրո:

«Sky Sports»-ը տեղեկացնում է, որ «թոշակառուները» երկու տարբերակ ունեն բելգիացուն փոխարինելու համար:

Առաջնայինը «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխն է, ով նախկինում երկար տարիներ պաշտպանել է «կապույտների» գույները:

Եթե Չեխի տեղափոխությունը չկայանա, ապա «Չելսին» ուշադրությունը կսևեռի «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել