Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը որոշել է վերադառնալ բնական տեսքին և փոքրացրել է շրթունքների չափը։ Tert.am Life–ի հետ զրույցում Նաիրան ասաց, որ առհասարակ սիրում է փոփոխություններ, ուստի չի փոշմանում, որ ժամանակին մեծացրել էր շուրթերի չափսը, սակայն հիմա հասկացել է, որ ուզում է վերադառնալ բնական տեսքին։
 
«Նախ` հոգնել էի այս չափսից, հետո հասկացա, որ եթե ունեմ հնարավորություն, ինչու հետ չբերել այն գեղեցկությունը, որը ծնողներս են ինձ տվել։ Հասկացա, որ որքան բնական ենք լինում, այնքան ընկալելի ենք»,– ասաց Նաիրան։
 
Դերասանուհու խոսքով` ժամանակին  կոսմետիկ միջամտության էր դիմել, քանի որ նաև որոշակի խնդիր ուներ. «Վերին շուրթս միշտ թեքվում էր, կամ պետք է վիրահատական միջամտությամբ շտկեի խնդիրը, կամ  լցնեի շուրթերս։ Որոշեցի լցնել։ Իհարկե, հետո ազարտի մեջ ես ընկնում և սկսում ավելի մեծացնել չափսը։ Ես 2 անգամ  եմ լցրել շուրթերս, սակայն թեքությունը չէր փոխվում, իսկ չափսը կոպտացնում էր դեմքս։ Հասկացա, եթե անգամ շուրթունքս թեքվում է, բայց դա ինձ, իմ մասնագիտությանը  չի խանգարում, թող այդպես լինի, ինչու ոչ»։
 
Նաիրան նկատեց, որ ինքը փոփոխական մարդ է և սա չի համարում վերջնական որոշում։ «Եթե հետագայում հետաքրքիր նորություններ լինեն Հայաստանում, չեմ բացառում, որ կդիմեմ փոփոխության, սակայն հիմա ինձ ձգում է բնականությունը։ Կարծում եմ` մեկ–մեկ պետք է վերադառնալ  ակունքներ։  Երբ նայում էի նկարներս, կարծես 15-20 տարվա տարբերություն լիներ։ Շրթունքի ձևը փոխելիս տարիքդ կամ ավելանում է, կամ պակասում, ինդիվիդուալ է։ Իմ դեպքում մեծացրել էր»,– ասաց նա։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել