Life.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ դուրս եկավ Forbes-ի նոր համարը, որի շապիկին էր հայտնվել Քայլի Ջենները, իսկ այժմ ռեալիթի աստղը զուգընկերոջ՝ Տրևիս Սքոթի հետ միասին հայտնվել է տղամարդկանց GQ ամսագրի ֆոտոշարքում։
Երիտասարդ մայրիկը ամսագրի շապիկին հայտնվել է սև լողազգեստով, իսկ երգիչը կրում է սև կոստյում՝ սպիտակ գծերով։
Քայլին նաև անկեղծ հարցազրույց է տվել ամսագրին։
 
«Վերջին անգամ ես լաց եմ եղել երեկ։ Մենք Տրևիսի հետ զբոսնում էինք։ Իհարկե, սա նորմալ է։ Ես լաց էի լինում, քանի որ հոգնած էի։ Այնուհետ ես եկա Հյուսթոն մի քանի ժամով, որ գրկեի նրան։ Մենք հիմնականում վիճում ենք, քանի որ երկար ժամանակ չենք տեսնում միմյանց։ Բայց այժմ մենք ունենք Սթորմիին, ում ես դեռևս չեմ կարող ինձ հետ տանել ճամփորդությունների, քանի որ շատ փոքրիկ է։ Այնպես որ միասին լինելու համար ժամանակ գտնելը բավական դժվար է»,-ասել է Քայլին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել