Չինացին 16 տարի ապրել է փողոցում և իր վերջո վերադարձել տուն՝ տեղեկացնում է South China Morning Post-ը:

Չեն Ֆեյը իրենց գյուղում առաջիններից մեկն էր, որ բարձրագույն կրթություն էր ստացել: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես գրադարանավար: Այնուհետև տեղափոխվել է այլ քաղաք՝ խզելով ազգականների հետ կապերը: Վերջին անգամ նա տուն է զանգահարել 2008թ. և տեղեկացրել, որ գտնվում է Դոընգուան քաղաքում, որից հետո անջատել է հեռախոսը:

Ընտանիքը այդպես էլ չի կարողացել գտնել նրան և մեռած է համարել այնքան ժամանակ, մինչև անտուններին օգնող կամավորականը ուշադրություն է դարձրել նրանցից մեկի արտասովոր գեղեցիկ ձեռագրին: Նա սկսել է զբաղվել Չենի ազգականներին գտնելու գործով: Արդյունքում գտել է նրա եղբորը. ով եկել և տուն է տարել անհայտ կորած համարվող եղբորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել