Armsport.am-ը գրում է.

«The Telegraph»-ը հայտնում է, որ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը երկուշաբթի զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ: Իսպանացի մասնագետը վստահեցրել է Բեյլին, որ նա մեծ դեր է ունենալու թիմում Ռոնալդուի հեռանալուց հետո:

Լոպետեգին ուելսցուն հայտնել է, որ ինքը ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագուն է ու հաջորդ մրցաշրջանում Բեյլը լինելու է թիմի հիմնական կազմի խաղացող:

Նախկինում նշվում էր, էր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել