Այսօր Երևանում տեղի ունեցած փլուզման հետևանքով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է մահացել:

«ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու իր զորակցությունը հայտնում Կարապետյանի հարազատներին և մերձավորներին»,-նման հայտարարություն են տարածել նախարարությունից:

Նշենք, որ այսօր փլուզվել էր Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 2 վիրավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել