Aysor.am-ը գրում է.

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում է քաղաքապետի արտահերթ ընտրության հարցը։

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատր Կամո Արեյան ասաց, որ ավագանու կեսից ավելին պետք է ներկա լինի, որ նիստ անցկացվի։

«Այս պահի դրությամբ ավագանու նիստին ներկա է ավագանու հինգ անդամ, քվորում չունենք, հետևաբար, նիստն իրավազոր չէ, քանի որ նիստին չեն մասնակցում ավագանու անդամների՝ օրենքով սահմանված կեսից ավելին», - ասաց նա՝ հայտարարելով 30 րոպե ընդմիջում։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու 3 խմբակցություններից ՀՀԿ-ն և «Ելքը» հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու քաղաքապետի ընտրություններին և չեն մասնակցելու ավագանու նիստին։

Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել