168.am-ը գրում է
Հուլիսի 14-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C240» մակնիշի (վարորդը՝ Պ. Հ.) և «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Ռ. Գ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել