Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Գյանջա քաղաքում (Գանձակ) տեղի ունեցած անկարգությունների ֆոնին կարգադրել է ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունն ու բարձրացնել զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը: 

Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով, Հասանովը աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է Գյանջայում տեղի ունեցած սադրանքների ֆոնին զորամասերում պաշտպանության ուժեղացման, ինչպես նաև առաջատար ստորաբաժանումների անձնակազմի սթափության մակարդակի, ամենաօրյա ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտության կարևորությունը:

«Նախարարը պատասխանատու անձանց տվել է հստակ հանձնարարականներ՝ ուղղված զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը:

Հանձնարարել է նաև ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում կատարված իրադարձություններն անվանել էր Ադրբեջանի պետականության դեմ ուղղված ահաբեկչություն: Ալիևի խոսքով՝ դրանց նպատակն էր հասարակության մեջ լարվածություն առաջացնելն ու վախ տարածելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել