Tert.am-ը գրում է.

ԲՀԿ-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում ունի, բայց քաղաքապետի թեկնածուի հետ կապված կուսակցությունում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ դեռևս քննարկում չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ երբ կուսակցությունում լինի քննարկում թեկնածուի վերաբերյալ և կայացվի որոշում, հանրությունը կտեղեկացվի այդ մասին:

«Նախկինում էլ մենք բազմիցս ասել ենք, որ մեր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր քաջատեղյակ են Երևանի խնդիրներին, ինչպես նաև կուսակցությունն ունի այն ներուժը, որ կարողանա ներկայացնել այնպիսի ծրագիր, որտեղ նախանշված կլինեն այդ խնդիրների լուծման ճանապարհները»,- հայտնեց Իվետա Տոնոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել