«Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի  Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները: Հիշեցնենք՝ նրանք աստիճանազրկվել էին 2008 թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների նախաշեմին իրենց քաղաքացիական կեցվածքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռևս նման հանդիպում չի եղել, նաև դժվարացավ ասել, թե կկայանա հանդիպումը:

Ու քանի որ այսօր Փաշինյանը մեկնում է Բրյուսել, չի բացառվում՝ նա այդ հարցով զբաղվի վերադառնալուց հետո:

Մինչ այդ նկատենք, որ 2008 թ.-ի համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին ու աստիճանազրկվեցին քաղաքացիական կեցվածքի համար, և հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձևավորվել, վարչապետ Փաշինյանի հանդիպումը նրանց հետ նույնիսկ խորհրդանշական բնույթ կունենա»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել