«ՀՀ Քննչական կոմիտեի նախա­գահի պաշտոնն Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից հետո դեռևս թափուր է: Ամենայն հավանականու­թյամբ, այսօր կամ առաջիկա օրերին թափուր հաստիքը կհամալրվի: Թեկ­նածուների պակաս չի զգացվում, սկզբում շրջանառվում էր Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի անունը, սակայն գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալու­թյունը «ստվեր» գցեց նրա թեկնածու­թյան վրա: 

Վերջին օրերին քննարկ­վում է Քննչական կոմիտեի նախագա­հի պաշտոնակատար, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը, որին՝ որպես իրեն փոխարինող, նշա­նակել է Աղվան Հովսեփյանը: Հայկ Գրիգորյանի լոբբինգով են զբաղված նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը և Գլխավոր դատախազությունը: 

Հաշվի առնելով Աղվան Գառնիկիչի հետ սերտ առնչությունը՝ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը վարչապետի սրտով չէ:

Կա նաև երրորդ տարբերակ՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել