Tert.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ է կատարելու՝ տեսնելու համար զարգացումները: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մենաշնորհ համարվող որոշակի ապրանքների ներկրման ոլորտում արդյո՞ք վերջին մեկ-երկու ամսում փոփոխություններ եղել են, նոր ներկրողներ կան, Շաբոյանը պատասխանեց. «Հանձնաժողովն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: 

Այո, վերջին ժամանակահատվածում կարևոր սոցիալական նշանակության ապրանքատեսակների գծով շուկաներում տեղի են ունենում փոփոխություններ, տնտեսվարողների թվաքանակն ավելացել է: Վերջինս մեկ-երկու ամիսների մասով ասեմ, որ քանի որ շատ տնտեսվարողներ ԵԱՏՄ երկրներից ներկրումներ են իրականացնում, մաքսային սահման չկա, մի փոքր ուշացմամբ ենք տեղեկատվություն ստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել