Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում Creative Armenia-ն տոնում է իր առաջին տարեդարձը:  Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, դեսպաններ, հայտնի արվեստագետներ՝ այդ թվում Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Տիգրան Մանսուրյանը, Արտավազդ Փելեշյանը և Հայաստանի ստեղծարար ոլորտի շատ ներկայացուցիչներ: 

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանին ելույթի հրավիրեց Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը: 

«Կարծում եմ, որ մենք բոլորս զգում ենք այս պահի կարևորությունը, այն հույսն ու հնարավորությունները, որ մենք այսօր ունենք: Իսկ այդ հույսը նույնպես ունի հեղինակ՝ մի գրող, որը գրեց բանաստեղծությունը, որը դարձավ երգ, որը դարձավ քայլ, շարժում, որը վերածվեց զարթոնքի և մեզ տվեց նոր Հայաստան»,- ասաց նա ու հորդորեց սիրով լսել նոր Հայաստանի հեղինակ Նիկոլ Փաշինյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել