operativ.am-ը գրում է
2018 թվականի հունվար-մայիս ամիսներին 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 45%-ով նվազել է օղու արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 43%-ով նվազել է նաև վիսկիի արտադրությունը:
Ընթացիկ տարվա հինգ ամսում 10%-ով նվազել է նաև կոնյակի արտադրությունը,5%-ով՝ շամպայնինը:
Փոխարենը 6,7 անգամ աճել է լիկյորի, 7,3%-ով՝ գինու, 6,2%-ով՝ գարեջրի արտադրությունը:Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է35,8%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել