Տորթը սեղանի ամենահամեղ և քաղցր զարդարանքն է: Ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են կարողանում համեղ տորթ պատրաստել:

Սա ամենահամեղ տորթի բաղադրատոմսն է, որը կարդալուց հետո պետք է անմիջապես պատրաստեք: Այս համեղ քաղցրավենիքը շատ արագ է պատրաստվում և անհավանական քաղցր է ստացվում: 

Տորթի բաղադրատոմս

Հավկիթ - 2 հատ

Շաքարավազ - 1 բաժակ

Կեֆիր - 1 բաժակ

Մուրաբա (ցանկացած մրգի) - 1 բաժակ

Կրեմի բաղադրատոմս

Թթվասեր - 2 թ/գ

Շաքարի փոշի - 1/2-1 թ/գ

Պատրաստման եղանակը

Տորթի համար համար վերցնում ենք 2 հավկիթ, հարում և դրա մեջ ավելացնում 1 բաժակ շաքարավազ: Ավելացնում ենք մեկ բաժակ կեֆիր, մեկ բաժակ մուրաբա, 2 բաժակ ալյուր, 2 թ/գ սոդա: Թխում ենք 180C-ում և հորիզոնական կտրում: 

Իրար ենք խառնում թթվասերը և 0.5 շաքարի փոշին: Այս զանգվածը քսում ենք տորթի վրա և դնում սառնարանը: Հանելուց հետո կարող ենք վրան տարբեր տեսակի մրգեր ավելացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել