Tert.am-ը գրում է.

Երկրապահ կամավորական միությունում վարչություն նիստն ավարտվեց, որից հետո էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:

«Բուռն քննարկում էր, ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»,- կատակով նշեց Հայրապետյանը:

Նա շեշտեց, որ, ի վերջո, իրենք հայտարարություն են ընդունել, որտեղ որոշել են. 

«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք: 

2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները: 

3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»:

Համլետ Հայրապետյանին նեղացնում է երկրապահի հասցեին վերջին շրջանում հնչած հայտարարությունները: Նրա խոսքով՝ երկրապահը միշտ մաքուր է եղել, պարզապես այսօր նորոգվելու խնդիր ունի: 

«Սա այն երկրապահն է, որ արցախյան ազատամարտ հաղթեց, սա այն երկրապահն է, որ պատմական հողեր ազատագրեց, որ 24 ժամ դիրքերում են եղել՝ սահմանին, ու մեր ժողովուրդն ասում էր, որ երկրապահը գնաց, լավ է լինելու: Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք՝ պատերազմն ավարտված չէ, պետք է զգոն լինենք, երկրապահը նույն տղերքն են՝ մի քիչ ջղային, մի քիչ գոռացող, բայց միակ մտահոգությունը պետության անվտանգությունն ապահովելն է»,- շարունակեց Հայրապետյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել