Tert.am-ը գրում է.

Արցախում հուլիսի 1-ից կվերսկսվեն զբոսաշրջային չվերթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը, ով նաև Արցախի երկնքում անցած  տարվանից թռիչքներ իրականացնող երկտեղանոց ինքնաթիռի օդաչուն է:

«Կարելի է ասել` սեզոնը նոր է բացվում, եղանակը խանգարում էր, որ չվերթներ իրականցնեինք, անձրև էր, կարկուտ»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք սահմանին հակառակորդի ակտիվության վերաբերյալ հաղորդագրությունները չեն կարող ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա, Սամվել Թավադյանն ասաց, որ չի կարծում, թե ազդեցություն կունենա:

«Մենք սահմանից բավականին հեռու ենք թռիչքներ իրականացնում, թիրախավորելու հնարավորություն չեն ունենում, անվտանգությունն ապահովված է: Նախորդ տարի թռիչքներ իրականացնելու ժամանակահատվածում 120-ից ավել զբոսաշրջիկներ են օգտվել, հակառակորդի ՀՕՊ-ի կողմից որևէ գործողություն չի իրականացվել»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել