Tert.am-ը գրում է.

Tert.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երկրապահ կամավորական միությունում այսօր վարչություն նիստ կիրականացնի, որին կմասնակցեն ոչ միայն վարչության անդամները, այլև ազատամարտիկները:

Վարչության անդամների նիստը շարունակվում է, սակայն ազատամարտիկները լքեցին դահլիճը: Նրանք, խոսելով լրագրողների հետ, նախ չհամաձայնեցին այն տեսակետի հետ, թե երկրապահը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործողություններով վարկաբեկվել է: «Երկրապահը ոնց կարա վարկաբեկվի, երկրապահը ես ու դու ենք, երկրապահ նշանակում է երկիր պահող: Մի մարդը չէ երկրապահ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին հրամանատար Գագիկ Վարդումյանը:

ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, նույնպես լքեց նիստը: Նա կարծում է, որ կազմկոմիտե պետք է ստեղծվի, որը կստեղծի նոր ԵԿՄ վարչություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել